Կամո Կոլյայի Ցուցուլյան
ՀՀ ոստիկանության պետ, ներքին գործերի նախարարի տեղակալ
Ծննդյան թիվն ու վայրը՝
1973 թ. հունվարի 2, Իջևան
Կրթությունը`
1995 թ. ավարտել է Երևանի ճարտարապետաշինարարական պետական ինստիտուտը,
2009 թ.՝ ՀՀ ոստիկանության ակադեմիան
Ծառայությունը Զինված ուժերում`
13.03.1996 – 06.03.1998 թթ. ծառայել է ՀՀ Զինված ուժերում
Աշխատանքային գործունեությունը`
ՀՀ վարչապետի 19.01.2026 թ. որոշմամբ նշանակվել է ՀՀ ներքին գործերի նախարարության ոստիկանության պետ-ներքին գործերի նախարարի տեղակալի պաշտոնին
09.01.2023 թ. -19․01․2026 թթ․՝ ՀՀ ներքին գործերի նախարարության փրկարար ծառայության տնօրեն-ներքին գործերի նախարարի տեղակալ
ՀՀ վարչապետի 27․05․2024 թ․ որոշմամբ շնորհվել է փրկարարական ծառայության գեներալ-մայորի կոչում
07.05.2021 – 09.01.2023 թթ.՝ ՀՀ ոստիկանության պետի տեղակալ
19.06.2020 – 08.05.2021 թթ.՝ ՀՀ ոստիկանության Արարատի մարզային վարչության պետ
29.11.2013 – 19.06.2020 թթ.՝ ՀՀ ոստիկանության Տավուշի մարզային վարչության պետի օպերատիվ գծով տեղակալ
27.06.2013 – 29.11.2013 թթ.՝ ՀՀ ոստիկանության Տավուշի մարզային վարչության պետի տեղակալ
12.06.2013 – 27.06.2013 թթ. գրանցվել է ՀՀ ոստիկանության կադրերի ռեզերվում
28.02.2012 – 12.06.2013 թթ.՝ ՀՀ ոստիկանության Տավուշի մարզային վարչության շտաբի պետ
30.12.2011 – 28.02.2012 թթ. գրանցվել է ՀՀ ոստիկանության կադրերի ռեզերվում
19.12.2011 – 30.12.2011 թթ.՝ ՀՀ ոստիկանության Տավուշի մարզային վարչության Դիլիջանի բաժնի պետ
21.05.2010 – 19.12.2011 թթ.՝ ՀՀ ոստիկանության Տավուշի մարզային վարչության Դիլիջանի բաժնի պետի օպերատիվ գծով տեղակալ
27.07.2004 – 21.05.2010 թթ.՝ ՀՀ ոստիկանության Տավուշի մարզային վարչության Իջևանի բաժնի ՔՀ բաժանմունքի օպերլիազոր, ավագ օպերլիազոր
11.06.2003 – 27.07.2004 թթ.՝ ՀՀ ոստիկանության Տավուշի մարզային վարչության Իջևանի բաժնի անչափահասների գործերով խմբի տեսուչ
29.12.2001 – 11.06.2003 թթ.՝ Տավուշի մարզային ՆԳ վարչության օպերատիվ կապի և հատուկ տեխնիկայի գծով ինժեներ
Պարգևատրվել է՝
ՀՀ Նախագահի 2016 թ. հրամանագրով` «Հասարակական կարգի գերազանց պահպանման համար» մեդալով, նաև ՀՀ ոստիկանության և այլ գերատեսչությունների մեդալներով ու կրծքանշաններով
Գործունեություն միջազգային համագործակցության ոլորտում`
2023 թ. ՄԱԿ-ի Միջազգային որոնողափրկարարական խորհրդատվական խմբի (INSARAG) քարտուղարությունում Հայաստանի քաղաքական պատասխանատու
Ընտանեկան կարգավիճակը՝
Ամուսնացած է, ունի երկու երեխա