ԱԽ քարտուղար

secretary

Արմեն Գրիգորյան

Տարեթիվ, ամսաթիվ, ծննդավայր
1983թ. դեկտեմբերի 25, Արցախի Հանրապետություն, ք․ Մարտունի

Կրթություն

2001–2007 թթ. - Երևանի պետական համալսարանի Միջազգային հարաբերությունների ֆակուլտետ
2009–2011 թթ. - Հայաստանի ամերիկյան համալսարանի Քաղաքագիտության և միջազգային հարաբերությունների ֆակուլտետ
2011–2013 թթ. հեղինակել է «Քաղաքական էլիտան հետխորհրդային Հայաստանում. բնութագրիչները և ձևավորման ուղիները» գիտական աշխատանքը

Աշխատանքային գործունեություն

2015-2018 թթ. - հրավիրյալ դասախոս Հայ-ռուսական (Սլավոնական) համալսարանի Համաշխարհային քաղաքականության և միջազգային հարաբերությունների ֆակուլտետում
2015-2018 թթ. - «Transparency International» հակակոռուպցիոն հասարակական կազմակերպությունում՝ որպես ընտրական ծրագրերի համակարգող
2018-2021 թթ. - ՀՀ Անվտանգության խորհրդի քարտուղար
2021 թ. հուլիսի 14-ին նշանակվել է ՀՀ ԱԳ նախարարի առաջին տեղակալ
2021 թ. օգոստոսի 19-ին նշանակվել է ՀՀ Անվտանգության խորհրդի քարտուղար

Այլ տվյալներ

2003-2005թթ. ծառայել է Արցախի Հանրապետության Պաշտպանության բանակում։
2011-2018թթ. հրապարակել է վերլուծական հոդվածներ «Սիվիլնեթ», «Մեդիամաքս» և «EVN report» լրատվական կայքերի համար՝ Հայաստանի ժողովրդավարացման, քաղաքացիական հասարակության զարգացման, տնտեսական և քաղաքական, ինչպես նաև աշխարհաքաղաքական թեմաներով։

Կուսակցական պատկանելություն` «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության անդամ։

Անձնական տվյալներ

Ամուսնացած է, ունի դուստր։