ԱԽ գրասենյակի մասին

Գրասենյակի գործառույթները

Անվտանգության խորհրդի գրասենյակը՝
1) ապահովում է Անվտանգության խորհրդի քարտուղարի կողմից՝
ա. Անվտանգության խորհրդի նիստերի նախապատրաստական աշխատանքների կազմակերպումը,

բ. Անվտանգության խորհրդի` «Անվտանգության խորհրդի կազմավորման և գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 2-րդ հոդվածի 2-րդ մասում նշված հարցերով նիստերի օրակարգի վերաբերյալ առաջարկությունների մշակումը,

գ. Անվտանգության խորհրդի աշխատակարգով սահմանված կարգով Հայաստանի Հանրապետության անվտանգության սպառնալիքներին վերաբերող տեղեկատվության հավաքումը և ամփոփումը, տեղեկատվության ամփոփագրերի, ինչպես նաև ձեռնարկվելիք միջոցների վերաբերյալ առաջարկությունների մշակումը,

դ. Անվտանգության խորհրդի որոշումների կատարման մշտադիտարկման իրականացումը և Անվտանգության խորհրդի որոշումների կատարման վերաբերյալ հաշվետվությունների կազմումը,

ե. Անվտանգության խորհրդի հանձնախմբերին և աշխատանքային խմբերին տրված հանձնարարականների կատարման վերահսկումը,

զ. Անվտանգության խորհրդի որոշումների նախագծերի համաձայնեցումն Անվտանգության խորհրդի անդամների հետ.

2) ապահովում է՝
ա. Հայաստանի Հանրապետության վարչապետի կողմից Անվտանգության խորհրդի քարտուղարին տրված առանձին հանձնարարականների կատարումը,

բ. Անվտանգության խորհրդի գործունեության տարեկան ծրագրի մշակումը,

գ. Անվտանգության խորհրդի նիստերի արձանագրումը,

դ. Հայաստանի Հանրապետության վարչապետի կողմից Անվտանգության խորհրդի նիստին հրավիրված անձանց մասնակցությունը,

ե. Անվտանգության խորհրդի որոշումների նախագծերի նախապատրաստումը.

3) իրականացնում է Անվտանգության խորհրդի քարտուղարի ցուցումներն ու հանձնարարականները.

4) մասնակցում է Անվտանգության խորհրդի նիստում քննարկված հարցերի վերաբերյալ Հայաստանի Հանրապետության վարչապետի աշխատակազմի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի ստորաբաժանման կողմից պաշտոնական հաղորդագրության պատրաստմանը և լուսաբանմանը.

5) պահում է Անվտանգության խորհրդի գործունեության վերաբերյալ փաստաթղթերը և այլ նյութեր