Փոխվարչապետ

team

Տիգրան Խաչատրյան

Փոխվարչապետ

Ծննդյան թիվն ու վայրը՝

11 դեկտեմբերի, 1970թ., Երևան քաղաքում

Կրթությունը՝

1987-1992 թթ. - Երևանի ժողովրդական տնտեսության ինստիտուտ, Աշխատանքի էկոնոմիկայի ֆակուլտետ
1993-1996 թթ. - ՀՀ Գիտությունների ազգային ակադեմիայի տնտեսագիտության ինստիտուտի ասպիրանտուրա, Տնտեսության կառավարում
1996 թ. - Վիեննայի միացյալ ինստիտուտ, Կիրառական շուկայական տնտեսագիտություն

Աշխատանքային գործունեությունը՝

2022 թ. դեկտեմբերի 19-ին Հանրապետության նախագահի հրամանագրով նշանակվել է փոխվարչապետ
2021-2022 թթ. - Ֆինանսների նախարար
2021 թ. մարտ - հուլիս - Միջազգային Էներգետիկ կորպորացիա ՓԲԸ, Խորհրդի անդամ
2019-2020 թթ. - ՀՀ էկոնոմիկայի նախարար
2018-2019 թթ․ - ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարար
2018 թ․ սեպտեմբեր - հոկտեմբեր- Հայ-Թեք Արմենիա ընկերության տնօրեն
2018 թ․ մարտ-մայիս - ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարարի առաջին տեղակալ
2016-2018 թթ. - ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարարի տեղակալ
2016 թ. - Համահայկական բանկ, խորհրդի անդամ
2008-2014 թթ. - Զարգացման հայկական գործակալության խորհրդի անդամ
2006-2016 թթ. - Վալլեքս ընկերությունների խումբ, ֆինանսական տնօրեն
2001-2006 թթ. - ՀՀ ֆինանսների և էկոնոմիկայի նախարարի տեղակալ
1999-2001 թթ. - ՀՀ ֆինանսների և էկոնոմիկայի նախարարության պետական եկամուտների քաղաքականության գլխավոր վարչության պետ
1998-1999 թթ. - ՀՀ ֆինանսների և էկոնոմիկայի նախարարության հարկային քաղաքականության վարչության պետ
1996-1998 թթ. - ՀՀ ֆինանսների նախարարության պետական բյուջեի եկամուտների բաժնի պետ
1995-1996 թթ. - ՀՀ ֆինանսների նախարարության գլխավոր տնտեսագետ
1995 թ. - ՀՀ էկոնոմիկայի նախարարության առաջատար մասնագետ

Ընտանեկան կարգավիճակը՝

Ամուսնացած է, ունի մեկ դուստր և երկու որդի