ՀՀ Պաշտպանության նախարար

team

Սուրեն Պապիկյան

ՀՀ Պաշտպանության նախարար

Ծննդյան թիվն ու վայրը՝

Ծնվել է 1986 թ. ապրիլի 26-ին, ք. Ստեփանավան

Կրթությունը`

2012-2016 թթ. Սանկտ Պետերբուրգի պետական համալսարանի ասպիրանտուրա
2010-2012 թթ. Երևանի պետական համալսարանի պատմության ֆակուլտետ` պատմության մագիստրոսի աստիճան
2003-2010 թթ. Երևանի պետական համալսարանի պատմության ֆակուլտետ (ուսումնառության ընթացքում զորակոչվել է ՀՀ զինված ուժեր)՝ պատմության, մանկավարժության բակալավրի աստիճան

Աշխատանքային գործունեությունը`

2021 թ. նոյեմբերի 15-ին Հանրապետության նախագահի հրամանագրով նշանակվել է ՀՀ պաշտպանության նախարար
2021 թ. օգոստոսի 2-ին Հանրապետության նախագահի հրամանագրով նշանակվել է ՀՀ փոխվարչապետ
2019-2021 թթ. ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար
2018-2019 թթ. ՀՀ տարածքային կառավարման և զարգացման նախարար
2017-2018 թթ. աշխատել է Երևան քաղաքի ավագանու «ԵԼՔ» խմբակցությունում՝ որպես փորձագետ
2011-2018 թթ. դասավանդել է «Քվանտ» վարժարանում
2010-2016 թթ. ուսմանը զուգահեռ աշխատել է պատմության ուսուցիչ Երևանի թիվ 54 ավագ դպրոցում

Այլ գործունեություն՝

2016 թ. պարգևատրվել է ՀՀ պաշտպանության նախարարության «Գարեգին Նժդեհ» մեդալով:
2011 թ. պարգևատրվել է ԵՊՀ ՈւԽ արծաթապատ մեդալով:

Կուսակցական պատկանելություն`

2018 թ. մարտի 31-ին մեկնարկած «Իմ քայլը» շարժման նախաձեռնող անդամ է, որը 2018թ. ապրիլ-մայիս ամիսներին հանգեցրել է ոչ բռնի, ժողովրդական թավշյա հեղափոխության:
«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչության նախագահ է:

Ընտանեկան կարգավիճակը՝

Ամուսնացած է