ՀՀ Արտաքին գործերի նախարար

team

Արարատ Միրզոյան

ՀՀ Արտաքին գործերի նախարար

Ծննդյան թիվն ու վայրը՝

Ծնվել է 1979թ. նոյեմբերի 23-ին, Երևան քաղաքում

Կրթությունը`

2005թ. ավարտել է ՀՀ ԳԱԱ Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի ասպիրանտուրան և պաշտպանել թեկնածուական ատենախոսություն՝ ստանալով պատմական գիտությունների թեկնածուի աստիճան
2004 թ. ավարտել է ՀՀ պետական կառավարման ակադեմիան՝ ստանալով պետական կառավարման և տեղական ինքնակառավարման մասնագետի որակավորում
2002-2004 թթ. սովորել է Երևանի պետական համալսարանի պատմության ֆակուլտետի մագիստրատուրան
1996-2000 թթ. սովորել է Երևանի պետական համալսարանի պատմության ֆակուլտետում

Աշխատանքային գործունեությունը`

2021 թ. օգոստոսի 19-ին ՀՀ նախագահի հրամանագրով նշանակվել է արտաքին գործերի նախարար
2019-2021 թթ. եղել է ՀՀ 7-րդ գումարման Ազգային ժողովի նախագահ
2018-2019 թթ. եղել է ՀՀ առաջին փոխվարչապետ
2017-2018 թթ. եղել է ՀՀ 6-րդ գումարման Ազգային ժողովի պատգամավոր, «Ելք» խմբակցության անդամ
2014-2017 թթ. աշխատել է Բազմակուսակցական ժողովրդավարության նիդերլանդական ինստիտուտում (NIMD) որպես քաղաքական կուսակցությունների և ռազմավարական պլանավորման փորձագետ
2015-2017 թթ. աշխատել է «Հայաստանի զարգացման նախաձեռնություններ» (IDEA) հիմնադրամի «Ավրորա մրցանակ և 100 կյանք» նախաձեռնություն որպես հետազոտական խմբի ղեկավար
2012-2013 թթ. դասավանդել է Երևանի պետական համալսարանում
2012-2013 թթ. աշխատել է Ընտրական համակարգերի միջազգային հիմնադրամ (IFES) որպես ընտրողների իրազեկման ծրագրի համակարգող
2011-2012 թթ. աշխատել է «Ռեգնում» միջազգային լրատվական գործակալությունում որպես վերլուծաբան և միջազգային լուրերի մեկնաբան
2007-2010 թթ. աշխատել է «Էյչ-Էս-Բի-ՍԻ Բանկ Հայաստան» ՓԲԸ որպես մասնագետ
2005-2007 թթ. աշխատել է Հայաստանի ազգային արխիվի հասարակական-քաղաքական փաստաթղթերի բաժինում որպես գլխավոր արխիվագետ
2003-2005 թթ. աշխատել է ՀՀ ԳԱԱ Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտում որպես կրտսեր գիտաշխատող

Այլ տվյալներ՝

«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության հիմնադիր անդամ է, 2016թ. մինչ օրս կուսակցության վարչության անդամ
Հեղինակ է հայաստանյան և միջազգային մամուլում տպագրված բազմաթիվ վերլուծությունների

Ընտանեկան կարգավիճակը՝

Ամուսնացած է, ունի երկու զավակ