ՀՀ Փոխվարչապետ

team

Մհեր Գրիգորյան

ՀՀ Փոխվարչապետ

Ծննդյան թիվն ու վայրը՝

Ծնվել է 1972թ. փետրվարի 15-ին, Աշտարակ քաղաքում

Կրթությունը`

1997-1998 թթ. անցել է Մեծ Բրիտանիայի Լիդսի համալսարանի բիզնես դպրոցի 6-ամսյա որակավորման դասընթացը
1991-1994 թթ. սովորել է Երևանի պետական համալսարանի իրավաբանական ֆակուլտետում` ստանալով իրավագետի որակավորում
1989-1991 թթ. սովորել է Լոմոնոսովի անվան Մոսկվայի պետական համալսարանի իրավաբանական ֆակուլտետում

Աշխատանքային գործունեությունը`

2021 թ. օգոստոսի 3-ին Հանրապետության նախագահի հրամանագրով նշանակվել է փոխվարչապետ
2019 թ. հունվարի 16-ին Հանրապետության նախագահի հրամանագրով նշանակվել է փոխվարչապետ
2018 թ. հոկտեմբերի 16-ից մինչև 2019 թ. հունվարի 16-ը իրականացրել է փոխվարչապետի պաշտոնակատարի պարտականությունները
2018 թ․ մայիսի 12-ին Հանրապետության նախագահի հրամանագրով նշանակվել է փոխվարչապետ
2012-2018 թթ. զբաղեցրել է «Արմենիա Ինշուրանս» ապահովագրական ընկերության խորհրդի նախագահի պաշտոնը
2011-2018 թթ. զբաղեցրել է Արդշինբանկի վարչության նախագահի պաշտոնը
2006-2018 թթ. զբաղեցրել է «Աքռա Քրեդիտ Ռեփորթինգ»-ի խորհրդի անդամի պաշտոնը
2007-2011 թթ. աշխատել է ՎՏԲ-Հայաստան բանկում գործադիր տնօրենի տեղակալի պաշտոնում
2005-2007 թթ. զբաղեցրել է «Ինեկոբանկ»-ի գործադիր տնօրենի պաշտոնը
2004-2005 թթ. համատեղության կարգով աշխատել է «HSBC բանկ Հայաստան»-ում իրավաբանական ծառայության ղեկավարի պաշտոնում
2002-2006 թթ. Համաշխարհային բանկին մատուցել է իրավաբանական-խորհրդատվական ծառայություններ
1999–2005 թթ. աշխատել է Հայներարտբանկում (ներկայիս Ամերիաբանկ) իրավաբանական
ծառայության ղեկավարի, գործառնական տնօրենի պաշտոններում
1996 թ-ին մասնագիտական գործունեությունը սկսել է Կենտրոնական բանկում, որտեղ 1997 թ-ից մինչև 1999 թ. զբաղեցրել է Իրավաբանական վարչության ղեկավարի պաշտոնը
1994-1996 թթ. Ռուսաստանի Դաշնությունում զբաղվել է անհատ ձեռնարկատիրությամբ

Պարգևներ՝

2017 թ. Հանրապետության նախագահի հրամանագրով Հայաստանի Հանրապետության Անկախության տոնի առթիվ, տնտեսության զարգացման գործում ներդրած ավանդի համար պարգևատրվել է Անանիա Շիրակացու մեդալով
2016 թ. ԼՂՀ նախագահի հրամանագրով տնտեսության զարգացման գործում ներդրած ավանդի համար պարգևատրվել է «Անանիա Շիրակացի» մեդալով

Այլ տվյալներ՝

Պահեստի սպա է

Կուսակցական պատկանելությունը՝

Անկուսակցական

Ընտանեկան կարգավիճակը՝

Ամուսնացած է, ունի որդի և դուստր