Տեղի է ունեցել ՀՀ Ազգային անվտանգության խորհրդի նիստ
21 / 07 / 2009
Նախագահ Սերժ Սարգսյանի նախագահությամբ այսօր կայացել է ՀՀ Ազգային անվտանգության խորհրդի նիստ:
Երկրի ղեկավարն Ազգային Անվտանգության Խորհրդի անդամներին տեղեկացրել է ղարաբաղյան հակամարտության կարգավորման շուրջ վարվող բանակցությունների ընթացքի, հատկապես` հուլիսի 17-18-ը Մոսկվայում կայացած երկկողմ եւ եռակողմ հանդիպումների մասին:
Նիստում քննարկվել եւ հավանության է արժանացել ՀՀ թմրամոլության եւ թմրամիջոցների ապօրինի շրջանառության դեմ պայքարի ազգային ծրագրի նախագիծը:
Խորհրդի քննարկմանն է ներկայացվել նաեւ ՀՀ-ում մթնոլորտի եւ մթնոլորտային երեւույթների վրա ակտիվ ներգործության հայեցակարգի նախագիծը:
Նախագահ Սերժ Սարգսյանը կարեւորել է հակակարկտային տեխնոլոգիաների արդյունավետ կիրառումը` շեշտելով, որ կառավարության այդ ուղղությամբ քայլերը պետք է հասկանալի եւ տեսանելի լինեն գյուղատնտեսությամբ զբաղվողների համար: