Նախագահ Սերժ Սարգսյանը հրավիրել է Ազգային անվտանգության խորհրդի նիստ
13 / 03 / 2010
Այսօր Հայաստանի Հանրապետության Նախագահ Սերժ Սարգսյանը հրավիրել էԱզգային անվտանգության խորհրդի նիստ:
Անվտանգության խորհրդի նիստում քննարկվել են Հայաստանի Հանրապետությունումզորակոչի նախապատրաստման եւ անցկացման հետ կապված հարցեր: Անդրադարձ էեղել այս առնչությամբ նախկինում տրված հանձնարարականների կատարմանն, ինչպես նաեւ համապատասխան գերատեսչություններին նոր հանձնարարականներ ենտրվել զորակոչիկների հաշվառման, կցագրման ու բուժզննման կանոնակարգերըհստակեցնելու վերաբերյալ:
Նիստում հավանության է արժանացել ՀՀ կառավարությանն առընթեր ՀՀոստիկանության գործունեության ոլորտում 2010-2011թթ. բարեփոխումների համալիրծրագիրը, որն ուղղված է Հայաստանի Հանրապետության` Եվրոպայի խորհրդի, ԵԱՀԿ-ի եւ Եվրամիության հետ համագործակցության շրջանակում ստանձնածպարտավորությունների կատարմանն, ինչպես նաեւ ոստիկանության ծառայությաննկատմամբ հանրային վստահության մակարդակի բարձրացմանը: