Մամլո հաղորդագրություններ

release

Հանդիպել են ԱԽ քարտուղարն ու Սլովենիայի արտաքին եւ եվրոպական գործերի նախարարը

29 / 10 / 2026

ՀՀ անվտանգության խորհրդի քարտուղար Ալեն Սիմոնյանը հոկտեմբերի 29-ին հանդիպել է Սլովենիայի Հանրապետության արտաքին եւ եվրոպական գործերի նախարար Տոնե Կայզերին։

Զրուցակիցների քննարկումների առանցքում են եղել Հայաստան-Սլովենիա հարաբերությունների հետեւողական զարգացումը՝ առանձնահատուկ ուշադրություն հրավիրելով Հայաստանի տնտեսական դիվերսիֆիկացման հարցին եւ երկկողմ առևտրատնտեսական հարաբերությունների զարգացմանը։

Անդրադարձ է կատարվել նաեւ տարածաշրջանային հետաքրքրության այլ թեմաների։