Մամլո հաղորդագրություններ

release

ԱԽ քարտուղարն ընդունել է Ֆրանսիայի դեսպանին

06 / 10 / 2026

ԱԽ քարտուղար Ալեն Սիմոնյանը հոկտեմբերի 6-ին ընդունել է Հայաստանում Ֆրանսիայի Հանրապետության նորանշանակ դեսպան Ֆլորիան Էսկյուդիեին։

Ալեն Սիմոնյանը շնորհավորել է դեսպանին նշանակման կապակցությամբ եւ հաջողություններ մաղթել նրան դիվանագիտական առաքելության ընթացքում։

Զրուցակիցները քննարկել են երկկողմ կապերին վերաբերող մի շարք հարցեր։

Անդրադարձ է կատարվել ՀՀ-ԵՄ փոխգործակցության ընթացքին, ինչպես նաեւ տարածաշրջանային նշանակության այլ թեմաների։