Մամլո հաղորդագրություններ

release

Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանն ընդունել է Օլիվիե Դըկոտինյիին

28 / 07 / 2026

Հուլիսի 28-ին ՀՀ անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանն ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Ֆրանսիայի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Օլիվիե Դըկոտինյիին՝ վերջինիս դիվանագիտական առաքելության ավարտի կապակցությամբ։

ԱԽ քարտուղարը բարձր է գնահատել դեսպան Օլիվիե Դըկոտինյիի անձնական ներդրումը Հայաստան-Ֆրանսիա հարաբերությունների ռազմավարական գործընկերության մակարդակի բարձրացման, ինչպես նաև երկու երկրների միջև համագործակցության շարունակական ընդլայնման գործում։ Իր հերթին դեսպան Դըկոտինյին շնորհակալություն է հայտնել վերջին տարիների սերտ համագործակցության և ցուցաբերված աջակցության համար։

Զրուցակիցները կարևորել են փոխադարձ վստահության և ընդհանուր արժեքների վրա հիմնված Հայաստան-Ֆրանսիա ռազմավարական գործընկերության հետագա ամրապնդումը, ինչպես նաև քաղաքական երկխոսության և փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող ոլորտներում համագործակցության շարունակական խորացումը։