Մամլո հաղորդագրություններ

release

ՀՀ ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանն ընդունել է Թղիստան Օղոյին

06 / 05 / 2026

ՀՀ ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանն ընդունել է Ֆրանսիայի Հանրապետության արտաքին գործերի նախարարության Վերլուծության, պլանավորման և ռազմավարության կենտրոնի տնօրեն Թղիստան Օղոյին։

Կողմերը գոհունակությամբ նշել են, որ Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի Հայաստան կատարած պետական այցն անցել է շատ բարձր մակարդակով՝ արտացոլելով երկու երկրների միջև առկա հարաբերությունների ամրությունն ու դարավոր բարեկամությունը: Երկուստեք ընդգծվել է «Հայաստանի Հանրապետության և Ֆրանսիայի Հանրապետության միջև ռազմավարական գործընկերության հաստատման մասին» համատեղ հռչակագրի ստորագրման կարևորությունը, ինչպես նաև վստահություն են հայտնել, որ Հայաստան-Ֆրանսիա հարաբերությունները կզարգանան նոր ինտենսիվությամբ՝ ընդգրկելով համագործակցության բոլոր հնարավոր ոլորտները:

Հանդիպման ընթացքում կողմերը քննարկել են նաև ավելի վաղ ձեռքբերված պայմանավորվածությունների իրականացման ընթացքն ու վերահաստատել դրանց շարունակական առաջմղման հանձնառությունը: