Մամլո հաղորդագրություններ

release

ՀՀ ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանը կմասնակցի «Դելֆի տնտեսական ֆորում»-ին

21 / 04 / 2026

Ապրիլի 22-ին ՀՀ ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանը Հունաստանի Հանրապետության Դելֆի քաղաքում կմասնակցի «Դելֆի տնտեսական ֆորում»-ին:

Ֆորումի շրջանակում Արմեն Գրիգորյանը Հունաստանի Հանրապետության վարչապետի ազգային անվտանգության հարցերով խորհրդական Թանոս Դոկոսի, Ադրբեջանի Հանրապետության նախագահի օգնական Հիքմաթ Հաջիևի և Մոլդովայի Հանրապետության նախագահի ազգային անվտանգության խորհրդական Ստանիսլավ Սեկրիերուի հետ կմասնակցի «Ռազմավարական բաժանարար գծեր. Հակամարտությունների կառավարում և դիմակայունության ձևավորում Եվրոպայի արևելյան հարևանությամբ» խորագիրը կրող պանելային քննարկմանը: