Մամլո հաղորդագրություններ

release

ՀՀ ԱԽ քարտուղարը ՀՀ Զինված ուժերի ղեկավար կազմի հետ անցկացվող օպերատիվ հավաքի ընթացքում հանդես է եկել բանախոսությամբ

10 / 11 / 2025

ՀՀ ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանը նոյեմբերի 10-ին ՀՀ Զինված ուժերի ղեկավար կազմի հետ անցկացվող օպերատիվ հավաքի ընթացքում հանդես է եկել բանախոսությամբ:

Բանախոսության ընթացքում ԱԽ քարտուղարը ներկայացրել է ՀՀ համապարփակ պաշտպանության և անվտանգության համակարգի տեսլականն ու դրա շուրջ տարվող աշխատանքները:

Հանդիպման երկրորդ հատվածում ԱԽ քարտուղարը պատասխանել է ներկաների հարցերին: