ՀՀ ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանը հանդիպել է Սերգեյ Շոյգուի հետ
05 / 11 / 2025
Նոյեմբերի 5-ին Մոսկվա կատարած աշխատանքային այցի ընթացքում ՀՀ ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանը հանդիպում է ունեցել Ռուսաստանի Դաշնության Անվտանգության խորհրդի քարտուղար Սերգեյ Շոյգուի հետ։
Հանդիպման ընթացքում զրուցակիցները քննարկել են Հայաստանի և Ռուսաստանի միջև առկա երկկողմ հարաբերությունների օրակարգն ու երկու երկրների Անվտանգության խորհուրդների գրասենյակների համագործակցության ընթացքը:
Կողմերը մտքեր են փոխանակել Հարավային Կովկասի անվտանգային իրավիճակի շուրջ և անդրադարձել տրանսպորտային ուղիների ապաշրջափակման արդյունքում ստեղծվող տնտեսական նոր հնարավորությունների իրագործման հարցին:
×
×