ՀՀ ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանը հանդիպել է Գաբրիել Լյուխինգերի հետ
31 / 10 / 2025
Բահրեյնում ՀՀ ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանը հանդիպել է Շվեյցարիայի ազգային անվտանգության խորհրդական Գաբրիել Լյուխինգերի հետ:
Արմեն Գրիգորյանն ու Գաբրիել Լյուխինգերը քննարկել են բազմակողմ ձևաչափերում փոխգործակցության ընդլայնման հնարավորությունները: Անդրադարձ է կատարվել նաև գալիք միջոցառումների շրջանակներում համագործակցության և դրանցում մասնակցության հնարավորություններին:
Կողմերը քննարկել են նաև միջազգային անվտանգային զարգացումները:
×
×