Մամլո հաղորդագրություններ

release

ՀՀ ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանը հանդիպել է Քասիմ ալ-Արաջիի հետ

31 / 10 / 2025

Մանամա կատարած աշխատանքային այցի ընթացքում ՀՀ ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանը հանդիպել է Իրաքի նախագահի ազգային անվտանգության խորհրդական Քասիմ ալ-Արաջիի հետ:

Հանդիպման ընթացքում կողմերն ընդգծել են երկու երկրների և ժողովուրդների միջև բարեկամական հարաբերությունները և անդրադարձել Հայաստան-Իրաք համագործակցությանը, ընդգծելով բազմաոլորտ փոխգործակցությունը զարգացնելու պատրաստակամությունը, ինչպես նաև պայմանավորվածություն է ձեռքբերվել փոխայցելությունների կազմակերպման վերաբերյալ: Մտքեր են փոխանակվել նաև տարածաշրջանային և միջազգային անվտանգային հարցերի շուրջ: