Մամլո հաղորդագրություններ

release

ՀՀ ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանը հանդիպել է ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի Գործողությունների գծով փոխտեղակալ Բուրչու Սանի հետ

23 / 09 / 2025

Սեպտեմբերի 22-ին ՀՀ ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանը հանդիպել է ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի Գործողությունների գծով փոխտեղակալ Բուրչու Սանի հետ:

ԱԽ քարտուղարը ողջունել է պատվիրակության այցը Երևան և ընդգծել Հայաստանի պատրաստակամությունը խորացնելու արդյունքին միտված երկկողմ փոխգործակցությունը:

Բուրչու Սանն իր հերթին շնորհակալություն է հայտնել ջերմ ընդունելության համար և կարևորել Հայաստանում «108-րդ ՌՈՈՒԶ-ՌՈԹ» սեմինարի անցկացումը: Փոխտեղակալը նաև շնորհակալություն է հայտնել Կոսովոյում ՆԱՏՕ-ի խաղաղապահ առաքելության շրջանակներում Հայաստանի ներգրավվածության ավելացման համար:

Զրուցակիցները նաև քննարկել են տարածաշրջանային և արտատարածաշրջանային անվտանգային իրավիճակին առնչվող հարցեր