Մամլո հաղորդագրություններ

release

ՀՀ անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը հեռախոսազրույց է ունեցել Աջիթ Դովալի հետ

22 / 09 / 2025

ՀՀ անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը սեպտեմբերի 22-ին հեռախոսազրույց է ունեցել Հնդկաստանի վարչապետ Նարենդրա Մոդիի Ազգային անվտանգության խորհրդական Աջիթ Դովալի հետ:

Զրուցակիցները քննարկել են Հայաստան-Հնդկաստան երկկողմ հարաբերությունների օրակարգն ու անդրադարձել բազմաոլորտ փոխգործակցությանը միջազգային կազմակերպությունների շրջանակներում:

Կողմերը կարևորել են ձեռքբերված համաձայնությունների և խաղաղության պայմանագրի նախաստորագրման նշանակությունը՝ տարածաշրջանում խաղաղություն ապահովելու տեսանկյունից։

Աջիթ Դովալն ԱԽ քարտուղարին հրավիրել է Հնդկաստան: