Մամլո հաղորդագրություններ

release

ՀՀ ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանը հրաժեշտի ընթրիք է ունեցել Իրանի դեսպան Մեհդի Սոբհանիի հետ

17 / 09 / 2025

Սեպտեմբերի 17-ին ՀՀ ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանն ու Իրանի Իսլամական Հանրապետության դեսպան Մեհդի Սոբհանիին հրաժեշտի ընթրիք են ունեցել վերջինիս դիվանագիտական առաքելության ավարտի կապակցությամբ:

ԱԽ քարտուղարը շնորհակալություն է հայտնել դեսպանին կատարած աշխատանքի համար և ընդգծել, որ դեսպանի պաշտոնավարման տարիներին Հայաստան-Իրան բազմաոլորտ հարաբերությունները բարձրացել են նոր մակարդակի վրա:
Քարտուղարը շնորհավորել է դեսպանին Բարեկամության շքանշանով պարգևատրելու համար և հաջողություններ մաղթել հետագա գործունեության մեջ:

Դեսպանն իր հերթին շնորհակալություն է հայտնել ԱԽ քարտուղարին կառուցողական համագործակցության համար և ընդգծել, որ հնարավորության սահմաններում ներդրել է բոլոր ջանքերը Հայաստան-Իրան երկկողմ հարաբերությունների զարգացման համար: Դեսպանը նաև ընգծել է, որ Հայաստանից տանում է միմիայն ջերմ հիշողություններ:

Կողմերը նաև քննարկել են երկկողմ հետաքրքրություն ներկայացնող հարցեր: