
ՀՀ ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանը հանդիպել է Պետեր Ֆորհոֆերի հետ
09 / 09 / 2025
Վիեննա կատարած աշխատանքային այցի ընթացքում ՀՀ ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանը հանդիպել է Ավստրիայի Հանրապետության կանցլերի անվտանգության, ճգնաժամերի կանխարգելման և կառավարման, համապարփակ ազգային պաշտպանության, պետական դիմադրողականության հարցերով խորհրդական Պետեր Ֆորհոֆերի հետ:
ԱԽ քարտուղարի խնդրանքով Պետեր Ֆորհոֆերը ներկայացրել է իր գրասենյակի կառուցվածքն ու գործունեության շրջանակը, ինչի համատեքստում մտքեր են փոխանակվել հետագա համագործակցության հարցերի շուրջ:
Զրուցակիցները քննարկել են Հայաստան-Ավստրիա հարաբերությունների զարգացման օրակարգն ու քննարկել այլ երկկողմ հետաքրքրություն ներկայացնող հարցեր:
×
×