Մամլո հաղորդագրություններ

release

ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանը հանդիպում է ունեցել «Ատլանտյան խորհուրդ» ուղեղային կենտրոնում

05 / 07 / 2023

ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանը հուլիսի 5-ին Վաշինգտոնում հանդիպել է «Ատլանտյան խորհուրդ» ուղեղային կենտրոնի փորձագետների, նախկին դեսպանների և այլ ուղեղային կենտրոնների ներկայացուցիչների հետ:

Հանդիպմանը քննարկվել է Հարավային Կովկասի և Հայաստանի անվտանգային միջավայրը: Քարտուղարը ներկայացրել է ՀՀ դիրքորոշումներն ապաշրջափակման, Ստեփանակերտ-Բաքու երկխոսության միջազգային մեխանիզմի և Հայաստան-Ադրբեջան խաղաղության բանակցությունների վերաբերյալ: Քարտուղարը նաև ներկայացրել է ՀՀ-ԱՄՆ զարգացող օրակարգի առանցքային ուղղությունները: