Մամլո հաղորդագրություններ

release

Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը հանդիպեց Սփյուռքի նախարար Մխիթար Հայրապետյանի հետ

09 / 08 / 2018

Այսօր Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը հանդիպում ունեցավ Անվտանգության խորհրդի գրասենյակում Սփյուռքի նախարար Մխիթար Հայրապետյանի, տեղակալներ Արամայիս Գրիգորյանի, Բաբկեն Տեր - Գրիգորյանի, Դավիթ Սարգսյանի հետ:
Հանդիպման ընթացքում քննարկվեցին ՀՀ անվտանգության համակարգում Սփյուռքի հնարավոր դերակատարումներին առնչվող մի շարք հարցեր: Հանդիպման ընթացքում պայմանավովածություն ձեռք բերվեց շարունակել քննարկումները միջգերատեսչական աշխատանքային խմբերի մակարդակով: