Մամլո հաղորդագրություններ

release

Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը այցելեց Dasaran կրթական կենտրոն

02 / 08 / 2018

Այսօր Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը այցելեց Dasaran կրթական կենտրոն։ Dasaran-ի անձնակազմի կազմակերպած շրջայցի ընթացքում Արմեն Գրիգորյանը ծանոթացավ կրթական կենտրոնի գործառույթների և աշխատանքային թիմի հետ:
Շրջայցին հետևեց կենտրոնի մասին պատմող ներկայացումը, որի ընթացքում Արմեն Գրիգորյանը ծանաթոցավ կրթական ծրագրի գործունեությանը, Dasaran-ի կողմից մշակված էլեկտրոնային գործիքակազմին ու վերջինիս ընձեռած հնարավորություններին, ինչպես նաև իր տեսակի մեջ եզակի E-stat առցանց վիճակագրական-վերլուծական գործիքին:
Ըստ Արմեն Գրիգորյանի՝ կրթական այս կենտրոնի ստեղծած բացառիկ գործիքակազմը հաջողությամբ կարող է օգտագործվել նաև անվտանգային-պաշտպանական ոլորտում։