Մամլո հաղորդագրություններ

release

ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանը հեռախոսազրույց է ունեցել Ջոֆրի ֆան Լեուվենի հետ

30 / 01 / 2023

Հունվարի 30-ին ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանը հեռախոսազրույց է ունեցել Նիդերլանդների վարչապետի Արտաքին քաղաքականության և պաշտպանության հարցերով խորհրդական Ջոֆրի ֆան Լեուվենի հետ:

Ա.Գրիգորյանը ներկայացրել է Լաչինի միջանցքի փակման հետևանքով Լեռնային Ղարաբաղում ստեղծված հումանիտար ճգնաժամը: Զրուցակիցներն երկուստեք ընդգծել են միջազգային հանրության գործուն քայլերի կարևորությունը` Լաչինի միջանցքի ապաշրջափակման հարցում:

Հեռախոսազանգի ընթացքում կողմերն անդրադարձել են նաև հայ-նիդերլանդական հարաբերությունների երկկողմ օրակարգին: