Մամլո հաղորդագրություններ

release

ԱԽ քարտուղարը հեռախոսազրույց է ունեցել Կեստուտիս Բուդրիսի հետ

25 / 01 / 2023

Հունվարի 25-ին ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանը հեռախոսազրույց է ունեցել Լիտվայի նախագահ Գիտանաս Նաուսեդայի Ազգային անվտանգության գծով գլխավոր խորհրդական Կեստուտիս Բուդրիսի հետ:

ԱԽ քարտուղարը գործընկերոջն է ներկայացրել Ադրբեջանի կողմից Լաչինի միջանցքի արգելափակման հետևանքով Լեռնային Ղարաբաղում ստեղծված իրավիճակը և օրեցօր վատթարացող հումանիտար ճգնաժամը։ Ա. Գրիգորյանը կարևորել է միջազգային հանրության արձագանքը՝ ստեղծված իրավիճակը հանգուցալուծելու գործում:

Հեռախոսազրույցի ընթացքում զրուցակիցները քննարկել են նաև երկկողմ հետաքրքրություն ներկայացնող հարցեր: