 
                    ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանն ընդունել է Տոյվո Կլաարին
23 / 01 / 2023
Հունվարի 23-ին ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանն ընդունել է Հարավային Կովկասում և Վրաստանում ճգնաժամի հարցերով ԵՄ Հատուկ ներկայացուցիչ Տոյվո Կլաարին: Հանդիպմանը ներկա էր նաև ՀՀ-ում ԵՄ պատվիրակության ղեկավար, արտակարգ և լիազոր դեսպան Անդրեա Վիկտորինը:
Արմեն Գրիգորյանը և Տոյվո Կլաարը քննարկել են Լաչինի միջանցքի արգելափակումն ու դրա հետևանքով առաջացած հումանիտար ճգնաժամը: Քարտուղար Գրիգորյանը կարևորել է միջազգային գործընկերների կողմից գործուն քայլերի իրականացումը` միտված  Լեռնային Ղարաբաղի ապօրինի շրջափակումը դադարեցնելուն և արցախահայության էթնիկ զտումը կանխելուն: 
Հանդիպմանը զրուցակիցները քննարկել են նաև երկկողմ հետաքրքրություն ներկայացնող այլ հարցեր:
    ×
    ![]() 
        
            ×
            ![]() 
            
                
                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                            
            
        
     
                    