 
                    ՀԱՊԿ ԱԽ քարտուղարների կոմիտեի նիստ Երևանում
06 / 06 / 2022
Հունիսի 17-ին Երևանում տեղի է ունենալու Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության Անվտանգության խորհուրդների քարտուղարների կոմիտեի հերթական նիստը՝ Հայաստանի Հանրապետության Անվտանգության խորհրդի քարտուղար, ՀԱՊԿ ԱԽ քարտուղարների կոմիտեի նախագահ Արմեն Գրիգորյանի գլխավորությամբ:
  
ԱԽ քարտուղարների կոմիտեի նիստի ընթացքում՝ նեղ և ընդլայնված կազմով, քննարկվելու են ՀԱՊԿ պատասխանատվության գոտում ստեղծված իրավիճակի և ՀԱՊԿ անդամ երկրների անվտանգության մարտահրավերների ու սպառնալիքների չեզոքացմանն ուղղված միջոցառումները, ինչպես նաև այլ հարցեր:
Նիստի ավարտին ՀԱՊԿ ԱԽ քարտուղարների կոմիտեի նախագահն և ՀԱՊԿ գլխավոր քարտուղարը հանդես կգան հայտարարությամբ:
    ×
    ![]() 
        
            ×
            ![]() 
            
                
                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                            
            
        
     
                    