Մամլո հաղորդագրություններ

release

ՀՀ Անվտանգության խորհրդի քարտուղարը հանդիպել է Թոբիաս Լինդների հետ

22 / 03 / 2022

Մարտի 22-ին ՀՀ Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը Բեռլինում հանդիպել է Գերմանիայի Դաշնային Հանրապետության Արտաքին գործերի նախարարության պետնախարար Թոբիաս Լինդների հետ։

Կողմերը մտքեր են փոխանակել տարածաշրջանային ու գլոբալ անվտանգային հարցերի շուրջ և քննարկել երկկողմ համագործակցության զարգացման հետագա քայլերը:

ԱԽ քարտուղարը զրուցակցին նաև ներկայացրել է տարածաշրջանում անվտանգային խնդիրների լուծման Հայաստանի տեսլականը: