Մամլո հաղորդագրություններ

release

Աշխատանքային հանդիպում Հայաստանում ԵՄ դեսպանի հետ

04 / 07 / 2018

Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը ԱԽ գրասենյակում այսօր աշխատանքային հանդիպում ունեցավ Հայաստանում ԵՄ դեսպան Պյոտր Սվիտալսկիի հետ: Արմեն Գրիգորյանը նշեց, որ հիմնվելով ՀՀ – ԵՄ փոխգործակցության հարուստ փորձի և գործընկերային հարաբերությունների վրա, մենք պատրաստ ենք շարունակաբար ամրապնդել համագործակցությունը Եվրոպական Միության հետ, ինչպես քաղաքացիական հասարակության և ժողովրդավարության կայացման, այնպես էլ կոռուպցիայի դեմ պայքարի, փորձի փոխանակման և կիբեռանվտանգության ոլորտներում:
Դեսպան Սվիտալսկին իր հերթին ընդգծեց, որ ԵՄ-ն պատրաստակամ է աջակցել Հայաստանին սպասվող բարեփոխումների շրջանակներում, ընդլայնել համագործակցությունն ու երկխոսության նոր հարթակներ ստեղծել: Դեսպան Սվիտալսկին նաև մտահոգություն հայտնեց սահմանային լարվածության առնչությամբ. համակարծիք լինելով, որ ԼՂ հակամարտության խաղաղ կարգավորումը չունի այլընտրանք: Միաժամանակ դեսպանը նշեց, որ կիսում է Արմեն Գրիգորյանի մտահոգությունը կապված Ադրբեջանի իշխանությունների պատերազմական հռետորաբանության ու ատելության խոսքի խրախուսման հետ: Հանդիպման ընթացքում քննարկվեցին փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող այլ հարցեր: