Մամլո հաղորդագրություններ

release

ԱԽ քարտուղարի աշխատանքային այցն Արցախ

29 / 07 / 2020

Աշխատանքային այցով Ստեփանակերտում գտնվող Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանն այսօր հանդիպել է Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանի հետ։

Հանդիպմանը, որին մասնակցում էր նաև ԱՀ անվտանգության խորհրդի քարտուղար Սամվել Բաբայանը, քննարկվել են ռազմավարական ենթակառուցվածքների զարգացմանը, անվտանգության ինստիտուտների ներդաշնակեցմանը, տարածաշրջանային իրադարձությունների, ինչպես նաև անվտանգությանը վերաբերող հարցերի լայն շրջանակ:

ԱԽ քարտուղարը հանդիպել է նաև Արցախի անվտանգության խորհրդի քարտուղար Սամվել Բաբայանի հետ։ Կողմերը քննարկել են փոխգործակցության և անվտանգային հիմնական ուղղություններին վերաբերող հարցեր։