Մամլո հաղորդագրություններ

release

ԱԽ քարտուղարը հանդիպել է Արցախի նորընտիր նախագահ Արայիկ Հարությունյանի հետ

11 / 05 / 2020

Աշխատանքային այցով Արցախում գտնվող ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանը ոչ պաշտոնական հանդիպում է ունեցել Արցախի Հանրապետության նորընտիր նախագահ Արայիկ Հարությունյանի հետ։

Կողմերը այցելել են հարավային շրջաններ, քննարկել են անվտանգությանն առնչվող հիմնախնդիրների լայն շրջանակ, այդ թվում՝ պարենային անվտանգությանը վերաբերող հարցեր։