Մամլո հաղորդագրություններ

release

«Երիտասարդությունը հանուն ազատության և ժողովրդավարության»

02 / 07 / 2018

Այսօր Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը մասնակցեց «Երիտասարդությունը հանուն ազատության և ժողովրդավարության» երիտասարդական տարածաշրջանային համաժողովին: Քննարկվող թեմաների շրջանակը լայն էր. երիտասարդության դերի առանձնահատկություններն ինչպես ներքաղաքական իրադարձություններում, այնպես էլ կենտրոնական և տեղական իշխանությունների մշտադիտարկման և վերահսկման գործում:
Իր ելույթում Արմեն Գրիգորյանը ընդգծեց, որ հեղափոխության փիլիսոփայությունն իրականում հենց ազատության գաղափարն էր, սահմանադրականության հաստատումն ու այդ ճանապարհով խնդիների լուծումը: Արմեն Գրիգորյանը բազմիցս փաստել է, որ առանձնակի նշանակություն է տալիս քաղաքացիական հասարակության կայացմանը, որը ժողովրդավարության անկյունաքարերից է: Արմեն Գրիգորյանը համոզմունք հայտնեց, որ իշխանությանը մանդատ է շնորհվում ժողովրդի կողմից, ուստի հիմա, առավել քան երբևէ, կարևոր է քաղաքացիական հասարակության հետ համագործակցությունն ու երկխոսությունը:
Արմեն Գրիգորյանը կարևորեց նաև քաղաքացիական հասարակության դերը գալիք ընտրություններում, մասնավորապես՝ մեդիա ոլորտում, գործընթացների վերահսկողության և ընդհանրապես ազատ ու արդար ընտրություններ ապահովելու հարցում:
Ամփոփելով խոսքը, Արմեն Գրիգորյանը նշեց, որ հասարակության ամբողջական արժեհամակարգի փոխակերպման արդյունքում առաջացել է երազանք ունենալու և դրա հետևից գնալու կարողությունը, որն իր հետ բերել է և՛ անվտանգություն, և՛ զարգացում: