Մամլո հաղորդագրություններ

release

Հանդիպում Արցախի նորընտիր նախագահ Արայիկ Հարությունյանի հետ

27 / 04 / 2020

Այսօր աշխատանքային այցով Ստեփանակերտում գտնվող Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը ոչ պաշտոնական հանդիպում է ունեցել Արցախի Հանրապետության նորընտիր նախագահ Արայիկ Հարությունյանի հետ: Զրուցակիցները քննարկել են նոր տիպի կորոնավիրուսի հետ կապված անվտանգային իրավիճակը, պաշտպանական ոլորտի բարեփոխումները, անվտանգության ինստիտուտների ներդաշնակեցումը, ինչպես նաև կարևորել են անվտանգության ոլորտի ծրագրերի շարունակականության ապահովումը։