Մամլո հաղորդագրություններ

release

ԱԱԽ քարտուղար Արթուր Բաղդասարյանն այսօր ընդունել է ԻԻՀ արտաքին գործերի նախարար Մանուչեհր Մոթթաքիի գլխավորած պատվիրակությանը

13 / 03 / 2009

Ազգային անվտանգության խորհրդի քարտուղար Արթուր Բաղդասարյանն այսօր ընդունել է Իրանի Իսլամական Հանրապետության արտաքին գործերի նախարար Մանուչեհր Մոթթաքիի գլխավորած պատվիրակությանը:

Կողմերը քննարկել են Հայաստան-Իրանի Իսլամական Հանրապետություն հարաբերությունների խորացմանը վերաբերող հարցերի լայն շրջանակ:
Արթուր Բաղդասարյանը նշել է, որ երկու երկրները երկկողմ հարաբերությունները խորացնելու մեծ ներուժ ունեն` շեշտելով հատկապես էներգետիկ եւ տրանսպորտային ոլորտներում ծավալված արդյունավետ համագործակցության խորացման հնարավորությունները:
Քննարկվել են Հայաստան-Իրան երկաթգծի եւ նավթամուղի կառուցմանն առնչվող հարցեր: Մանուչեհր Մոթթաքին ընդգծել է այս ծրագրերը կյանքի կոչելու հարցում իրանական կողմի հետաքրքրվածությունը: