 
                    ԱԱԽ քարտուղար Արթուր Բաղդասարյանն այսօր ընդունել է ԻԻՀ արտաքին գործերի նախարար Մանուչեհր Մոթթաքիի գլխավորած պատվիրակությանը
13 / 03 / 2009
Ազգային անվտանգության խորհրդի քարտուղար Արթուր Բաղդասարյանն այսօր ընդունել է Իրանի Իսլամական Հանրապետության արտաքին գործերի նախարար Մանուչեհր Մոթթաքիի գլխավորած պատվիրակությանը:
Կողմերը քննարկել են Հայաստան-Իրանի Իսլամական Հանրապետություն հարաբերությունների խորացմանը վերաբերող հարցերի լայն շրջանակ:
Արթուր Բաղդասարյանը նշել է, որ երկու երկրները երկկողմ հարաբերությունները խորացնելու մեծ ներուժ ունեն`  շեշտելով հատկապես էներգետիկ եւ տրանսպորտային ոլորտներում ծավալված արդյունավետ համագործակցության խորացման հնարավորությունները:
Քննարկվել են Հայաստան-Իրան երկաթգծի եւ նավթամուղի կառուցմանն առնչվող հարցեր: Մանուչեհր Մոթթաքին ընդգծել է  այս ծրագրերը կյանքի կոչելու հարցում իրանական կողմի հետաքրքրվածությունը:
    ×
    ![]() 
        
            ×
            ![]() 
            
                
                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                            
            
        
     
                    