Մամլո հաղորդագրություններ

release

Կմշակվի թմրանյութերի դեմ պայքարի ազգային ծարգիր

19 / 06 / 2009

Թմրանյութերի դեմ պայքարի ազգային ծարգրի մշակման աշխատանքային խումբն այսօր գումարել է անդրանիկ նիստը, որը վարել է Ազգային անվտանգության խորհրդի քարտուղար, Եւրոպական կառույցների հետ Հայաստանի համագործակցությունը համակարգող միջգերատեսչական հանձնաժողովի նախագահ Արթուր Բաղդասարյանը:

Աշխատանքային խմբում ընդգրկված են շահագրգիռ բոլոր գերատեսչությունների ներկայացուցիչները:
Նշելով, որ ազգային ծրագրի մշակումը նախատեսված է ՙՀայաստան-Եվրամիություն՚ 2009-2011 թվականների ծրագրով` Արթուր Բաղդասարյանը կարեւորել է հնարավոր կարճ ժամկետներում թմրանյութերի դեմ պայքարի ազգային ծրագրի մշակումն ու իրականացումը:
Նիստում որոշվել է Հարավային Կովկասում թմրամիջոցների հակազդման ծրագրի ներկայացուցիչների հետ համագործակցությամբ մշակել ազգային ծրագրի ընդհանուր դրույթները, նախագիծը քննարկել շահագրգիռ կառույցների եւ եւրոպական փորձագետների հետ եւ սահմանված կարգով ներկայացնել հաստաման: