Մամլո հաղորդագրություններ

release

Հայաստանի եւ Լեհաստանի միջեւ համագործակցությունը պետք է խորացնել

24 / 09 / 2009

Ազգային անվտանգության խորհրդի քարտուղար Արթուր Բաղդասարյանն այսօր ընդունել է Լեհաստանի նախարարների խորհրդի նախագահի տեղակալ եւ եւրաինտեգրման հարցերով պետքարտուղար Միկոլայ Դովգելեւիչին:

Զրուցակիցները քննարկել են հայ-լեհական երկկողմ հարաբերություններին վերաբերող հարցեր: Երկուստեք կարեւորվել է Հայաստանի եւ Լեհաստանի միջեւ տարբեր ուղղություններով համագործակցությունը խորացնելու անհրաժեշտությունը:
Պայմանավորվածություն է ձեռք բերվել սերտորեն համագործակցել Հայաստանի եւրաինտեգրման ճանապարհին հայ-լեհական փորձի փոխանակման ուղղությամբ: Միկոլայ Դովգելեւիչը պատրաստակամություն է հայտնել լեհական փորձի օրինակով աջակցել Հայաստանում տեղեկատվական կենտրոնների ստեղծմանը:
Քննարկվել է նաեւ Հայաստանի եւ Լեհաստանի միջեւ մուտքի արտոնագրերի ստացման պարզեցված համակարգի ձեւավորման հնարավորությունը: Միկոլայ Դովգելեւիչն իր աջակցությունն է հայտնել այս գործընթացին:
Անդրադարձ է եղել նաեւ հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման խնդրին. Արթուր Բաղդասարյանն ասել է, որ Հայաստանը ձգտում է առանց նախապայմանների կարգավորել Թուրքիայի հետ հարաբերությունները: