Մամլո հաղորդագրություններ

release

Հանդիպում կրթության ոլորտի ներկայացուցիչների հետ

27 / 06 / 2018

2018 թվականի հունիսի 27-ին Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը ընդունեց ՀՀ ԿԳՆ Գիտության պետական կոմիտեի և «Բարվա» ինովացիոն կենտրոնի ներկայացուցիչներ Վալերի Կիրակոսյանին, Գրիգորի Սերոբյանին, Սամվել Հարությունյանին և Արամ Վարդանյանին: Հանդիպմանը մասնակցել է նաև ՀՀ վարչապետի խորհրդական Արսեն Խարատյանը:
Հանդիպման ընթացքում քննարկվեց Հայաստանում ռազմաարդյունաբերության զարգացման հեռանկարներն ու անվտանգության ոլորտի համակարգային լուծումների հնարավորությունները: ՀՀ ԶՈՒ-ի արդիականացման համատեքստում կարևորվեց նաև պետական և մասնավոր հատվածների փոխգործակցությունը, ինչպես նաև գիտության ներուժի օգտագործումը պաշտպանական ոլորտներում: