Մամլո հաղորդագրություններ

release

ԱԱԽ քարտուղար Արթուր Բաղդասարյանն ընդունել է Ռոբերտ Սիմոնսին

05 / 11 / 2009

Ազգային անվտանգության խորհրդի քարտուղար Արթուր Բաղդասարյանն այսօրընդունել է Կովկասում եւ Կենտրոնական Ասիայում ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարիհատուկ ներկայացուցիչ Ռոբերտ Սիմոնսի գլխավորած պատվիրակությանը:

Զրուցակիցները քննարկել են Հայաստան-ՆԱՏՕ ՙԱնհատական գործընկերությանգործողությունների ծրագրով՚ 2009 թվականին նախատեսված գործողություններիիրականացման հետ կապված հարցեր: Հյուրի խնդրանքով Արթուր Բաղդասարյանըներկայացրել է ծրագրի իրականացման ուղղությամբ կատարված աշխատանքները: Կարեւորելով եւրոպական եւ եւրատլանտյան կառույցների ու հաստատություններիհետ Հայաստանի համագործակցության խորացումը` նա տեղեկացրել է, որՀայաստան-ՆԱՏՕ ՙԱնհատական գործընկերության գործողությունների ծրագրի՚համաձայն` բարեփոխումներ են իրականացվում պաշտպանության, արդարադատության, արտակարգ իրավիճակների, առողջապահության, իրավապահմարմինների գործունեության ոլորտներում: Կարեւորվել է Հայաստանումճգնաժամային կառավարման կենտրոնի ստեղծման, սահմանային անվտանգությանապահովման, այս ուղղությամբ անհրաժեշտ ենթակառուցվածքների ստեղծման, ահաբեկչության եւ կազմակերպված հանցավորության դեմ պայքարի գործումՀայաստան-ՆԱՏՕ համագործակցության առավել խորացումը:
Ռոբերտ Սիմոնսը գոհունակություն է հայտնել գործողությունների ծրագրիիրականացման ընթացքից եւ արձանագրված առաջընթացը գնահատել դրական:
Անդրադարձ է եղել նաեւ տարածաշրջանային խնդիրներին: Ռոբերտ Սիմոնսը նշել է, որ ՆԱՏՕ-ն պաշտպանում է հայ-թուրքական հարաբերությունների կարգավորմանգործընթացը, ինչպեսեւ` ԼՂ խնդրի կարգավորման հարցում Մինսկի խմբիգործունեությունը: