Մամլո հաղորդագրություններ

release

ԱԱԽ քարտուղար Արթուր Բաղդասարյանն ընդունել է Բոգդան Կլիխին

28 / 11 / 2009

Ազգային անվտանգության խորհրդի քարտուղար Արթուր Բաղդասարյանն այսօր ընդունել է Լեհաստանի Հանրապետության ազգային պաշտպանության նախարար Բոգդան Կլիխի գլխավորած պատվիրակությանը:

Կողմերը քննարկել են հայ-լեհական երկկողմ համագործակցությանն առնչվող հարցեր: Ընդգծվել է Լեհաստանի հետ ռազմատեխնիկական համագործակցության ակտիվացման անհրաժեշտությունը:
Նշելով, որ Հայաստանում եւրոպական չափանիշներին համապատասխան բարեփոխումներ են իրականացվում տարբեր ոլորտներում` Արթուր Բաղդասարյանը կարեւորել է Լեհաստանի հետ փորձի փոխանակումը Հայաստանի` եւրաինտեգրման ճանապարհին` հաշվի առնելով ՙԱրեւելյան գործընկերություն՚ ծրագիրը, որի իրականացման ջատագովներից է Լեհաստանը:
Անդրադարձ է եղել տարածաշրջանային անվտանգությանն առնչվող հարցերի, այդ թվում` հայ-թուրքական հարաբերությունների եւ ԼՂ հակամարտության կարգավորման խնդիրներին: