Մամլո հաղորդագրություններ

release

Կբարձրացվի Հայաստանի սահմանային անվտանգության մակարդակը

19 / 12 / 2012

Հայաստանի սահմանների անվտանգության մակարդակի բարձրացման, ենթակառուցվածքների առկա վիճակի եւ դրանց արդիականացման ու վերազինման վերաբերյալ առաջարկությունների մշակման միջգերատեսչական աշխատանքային խումբն այսօր գումարել է հերթական նիստը, որը վարել է Ազգային անվտանգության խորհրդի քարտուղար Արթուր Բաղդասարյանը:

Նիստում հավանության է արժանացել Հայաստանի պետական սահմանների կարիքների գնահատման փաստաթուղթը:

Կարեւորելով սահմանային անվտանգության ապահովման եւ ենթակառուցվածքների արդիականացման խնդիրները` Արթուր Բաղդասարյանը նշել է, որ Հայաստանի սահմանային ենթակառուցվածքները պետք է համապատասխանեցվեն միջազգային չափանիշներին: 2010 թվականից կմեկնարկի ՙԻնտեգրված սահմանների կառավարում՚ ծրագիրը, որը կիրականացվի Եվրամիության ֆինանսավորմամբ: Հայաստանին կհատկացվի շուրջ 2 մլն ԱՄՆ դոլար` արդիականացնելու Հայաստան-Վրաստան սահմանային երկու անցակետերը:
Աշխատանքային խումբը մինչեւ 2010 թվականի մայիս ամիսը կմշակի Հայաստանի սահմանային անվտանգության ռազմավարություն, որը սահմանված կարգով կներկայացվի Ազգային անվտանգության խորհրդի հաստատմանը: