Մամլո հաղորդագրություններ

release

Հայ-ավստրիական հարաբերությունները զարգացման ներուժ ունեն

09 / 06 / 2010

Ազգային անվտանգության խորհրդի քարտուղար Արթուր Բաղդասարյանն ընդունել է Հայաստանում Ավստրիայի Հանրապետության նորանշանակ դեսպան Մայքլ Փոսթլին:

Շնորհավորելով դեսպանին նշանակման կապակցությամբ` Արթուր Բաղդասարյանը հույս է հայտնել, որ նրա պաշտոնավարման ժամանակաընթացքում հայ-ավստրիականբարեկամական հարաբերությունները որակական նոր մակարդակի կհասնեն:
Երկուստեք կարեւորվել է համագործակցության խորացումը անվտանգության, արտակարգ իրավիճակների, ոստիկանության կրթության, մշակույթի, տնտեսության ոլոտներում:
Զրուցակիցները մտքեր են փոխանակել Հայաստան – Եվրամիությունհարաբերությունների խորացման, ինչպես նաեւ` Հարավային Կովկասի տարածաշրջանային զարգացումների շուրջ: