 
                    Հայ-ավստրիական հարաբերությունները զարգացման ներուժ ունեն
09 / 06 / 2010
Ազգային անվտանգության խորհրդի քարտուղար Արթուր Բաղդասարյանն ընդունել է Հայաստանում Ավստրիայի Հանրապետության նորանշանակ դեսպան Մայքլ Փոսթլին:  
Շնորհավորելով դեսպանին նշանակման կապակցությամբ` Արթուր Բաղդասարյանը  հույս է հայտնել, որ նրա պաշտոնավարման ժամանակաընթացքում հայ-ավստրիականբարեկամական հարաբերությունները որակական նոր մակարդակի կհասնեն:
Երկուստեք կարեւորվել է համագործակցության խորացումը անվտանգության, արտակարգ իրավիճակների, ոստիկանության կրթության, մշակույթի, տնտեսության ոլոտներում:
Զրուցակիցները մտքեր են փոխանակել Հայաստան – Եվրամիությունհարաբերությունների խորացման, ինչպես նաեւ` Հարավային Կովկասի  տարածաշրջանային զարգացումների շուրջ:
    ×
    ![]() 
        
            ×
            ![]() 
            
                
                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                            
            
        
     
                    