Մամլո հաղորդագրություններ

release

Ազգային անվտանգության խորհրդի քարտուղար Արթուր Բաղդասարյանն ընդունել է Փիթեր Սեմնեբիին

29 / 11 / 2010

Ազգային անվտանգության խորհրդի քարտուղար Արթուր Բաղդասարյանն ընդունել է Հարավային Կովկասում Եվրամիության հատուկ ներկայացուցիչ Փիթեր Սեմնեբիին:


Հանդիպմանը մասնակցել է նաեւ Հայաստանում Եվրահանձնաժողովի պատվիրակության ղեկավար, դեսպան Ռաուլ դե Լուցենբերգերը:
Զրուցակիցները քննարկել են Հայաստան-Եվրամիություն քաղաքական համագործակցությանն առնչվող հարցեր, ընդգծվել է եվրոպական կառույցների հետ Հայաստանի համագործակցության հետագա խորացման անհրաժեշտությունը: Արթուր Բաղդասարյանը նշել է, որ Հայաստանն ըստ ժամանակացույցի պատշաճ մակարդակով իրականացնում է Հայաստան-Եվրամիություն 2009-2011 թվականների գործողությունների ծրագրով նախատեսված բարեփոխումները, տարբեր ուղղություններով առաջընթացն արդեն ակնհայտ է:
Անդրադարձ է եղել նաեւ ԼՂ խնդրի կարգավորմանը եւ հայ-թուրքական հարաբերություններին առնչվող հարցերի: