Մամլո հաղորդագրություններ

release

ԱԱԽ քարտուղար Արթուր Բաղդասարյանն ընդունել է Նիկոլայ Բորդյուժային

06 / 07 / 2011

Այսօր Ազգային անվտանգության խորհրդի քարտուղար Արթուր Բաղդասարյանն ընդունել է Հավաքական Անվտանգության Պայմանագրի Կազմակերպության անդամ պետությունների` թմրամիջոցների ապօրինի շրջանառության դեմ պայքարի իրավասու մարմինների ղեկավարների խորհրդի 10-րդ նիստի աշխատանքներին մասնակցելու նպատակով Հայաստանում գտնվող ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Նիկոլայ Բորդյուժային:

Հանդիպման ընթացքում քննարկվել են ՀԱՊԿ շրջանակներում համագործակցության խթանմանը, ռազմատեխնիկական և ռազմարդյունաբերական համագործակցության խորացմանն առնչվող հարցեր:
Անդրադարձ է եղել թմրամիջոցների և թմրամոլության դեմ պայքարի խնդիրներին և այդ համատեքստում արդի մարտահրավերների դիմակայմանը վերաբերող հարցերի լայն շրջանակի:
ԱԱԽ մամուլի գրասենյակ