Մամլո հաղորդագրություններ

release

Աշխատանքային հանդիպում Մոլդովայի ԱԳԽ քարտուղարի հետ

21 / 11 / 2018

2018թ․ նոյեմբերի 21-ին տեղի ունեցավ Հայաստանի Հանրապետության ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանի և Մոլդովայի Հանրապետության նախագահի պաշտպանության ու ազգային անվտանգության գծով խորհրդական, անվտանգության գերագույն խորհրդի քարտուղար Արթուր Գումենյուկի երկկողմ առաջին հանդիպումը։ Հանդիպման սկզբում կողմերը ներկայացրեցին ներքաղաքական զարգացումները՝ այդ համատեքստում ընդգծելով երկու երկրների միջև առկա փոխշահավետ հարաբերությունների զարգացման և խորացման հնարավորությունները։ Հանդիպման ավարտին Արթուր Գումենյուկը ԱԽ քարտուղարին ներկայացրեց Մերձդնեստրյան հակամարտության կարգավորման հեռանկարները։ Արմեն Գրիգորյանը, իր հերթին ներկայացրեց Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ կարգավորման ներկայիս իրավիճակը։ Կողմերը պայմանավորվածություն ձեռք բերեցին երկկողմ հանդիպումների պարբերականության շուրջ։