Մամլո հաղորդագրություններ

release

Աշխատանքային հանդիպում փորձագիտական հանրության ներկայացուցիչների հետ

20 / 09 / 2019

Այսօր ազգային անվտանգության նոր ռազմավարության մշակման շրջանակներում ԱԽ գրասենյակում տեղի է ունեցել աշխատանքային հանդիպում փորձագիտական հանրության հետևյալ ներկայացուցիչների հետ՝ Արման Նավասարդյան՝ Հայ-Ռուսական (Սլավոնական) համալսարան, Լարիսա Ալավերդյան՝ «Ընդդեմ իրավական կամայականության» ՀԿ, Լեոնիդ Ներսիսյան՝ «Armenian research development institute», Հրանուշ Խառատյան՝ ՀՀ ԳԱԱ Հնագիտության և ազգագրության ինստիտուտ, Նարեկ Գալստյան, Խաչիկ Գալստյան և Մենուա Սողոմոնյան՝ ԵՊՀ քաղաքական ինստիտուտների և գործընթացների ամբիոն, Ռիչարդ Գիրակոսյան՝ Տարածաշրջանային հետազոտությունների կենտրոն, Սոսի Թաթիկյան՝ Հանրային կառավարման մասնագետ, Վարդան Աթոյան՝ ՀՊՏՀ, «Ամբերդ» հետազոտական կենտրոն:

Հանդիպման ընթացքում փորձագետներին ներկայացվել է ԱԱՌ կառուցվածքի նախագիծը։

Հաջորդիվ տեղի է ունեցել բովանդակային քննարկում և աշխատանքային ձևաչափերի հստակեցում: