Մամլո հաղորդագրություններ

release

ԱԱԽ քարտուղարը կմասնակցի թմրամոլության և թմրամիջոցների ապօրինի շրջանառության դեմ պայքարի հարցերին նվիրված <<REITOX շաբաթ>> միջազգային համաժողովին

21 / 05 / 2013

Թմրամիջոցների և թմրամոլության եվրոպական մոնիտորինգի կենտրոնի ղեկավար Վոլֆգանգ Գոցի հրավերով սույն թ. մայիսի 21-23-ը Պորտուգալիայի մայրաքաղաք Լիսաբոնում կգտնվի Ազգային անվտանգության խորհրդի քարտուղար, Հայաստանում թմրամոլության և թմրամիջոցների ապօրինի շրջանառության դեմ պայքարի հարցերը համակարգող միջգերատեսչական հանձնաժողովի նախագահ Արթուր Բաղդասարյանը

ԱԱԽ քարտուղարը կմասնակցի թմրամոլության և թմրամիջոցների ապօրինի շրջանառության դեմ պայքարի հարցերին նվիրված <> միջազգային համաժողովին, ուր ներկայացված են 42 պետությունների ներկայացուցիչներ: Վոլֆգանգ Գոցի հետ հանդիպման ժամանակ կքննարկվեն <> թմրամոլության և թմրամիջոցների եվրոպական ցանցում Հայաստանի ընդգրկման, Հայաստանում թմրամոլների վերականգնողական կենտրոնի ստեղծմանը, ինչպես նաև Հայաստանի Ազգային անվտանգության խորհրդի և թմրամիջոցների ու թմրամոլության եվրոպական մոնիտորինգի կենտրոնի միջև համագործակցության հուշագրի ստորագրմանը վերաբերող հարցեր: Նախատեսվում են նաև Արթուր Բաղդասարյանի պաշտոնական այլ հանդիպումներ երկկողմ և միջազգային ձևաչափով: